Արկղից ակնկալում են ստանալ թռիչքի տեխնիկական պարամետրերը:
Ֆրկարարները Ալպերում հայտնաբերել են մարտի 24-ին վթարի ենթարկված ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը: Առայժմ պարզ չի, թե ինչ վիճակում է այն: Արկղից ակնկալում են ստանալ թռիչքի տեխնիկական պարամետրերը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Գերմանիայի իշխանությունները կասկածի տակ են դրել օդանավի երկրորդ օդաչուի բժշկական եզրակացությունը, ըստ որի՝ նա պիտանի էր թռիչքի:
Գերմանիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ նոր չափորոշիչներ են գործելու, հատուկ ուշադրություն է դարձվելու օդաչուների հոգեբանական առանձնահատկությունների վրա: