Խորհրդանշական միջոցառում նախաձեռնելու որոշումն ընդունվել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Հայաստանում ապրիլի 2-ից մեկնարկել է «Հաղթանակի էստաֆետի» հերթական փուլը: Այն կտեւի մինչեւ ապրիլի 7-ը:
Էստաֆետը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Զվարթնոց օդակայանում տեղի է ունեցել հաղթանակի խորհրդանշական գավաթի փոխանցումը հայ սահմանապահներին:
Էստաֆետի շրջանակում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ, ինչպես նաեւ հանդիպումներ պատերազմի վետերանների եւ սահմանապահ զորքերի զինծառայողների հետ:
Խորհրդանշական միջոցառում նախաձեռնելու որոշումն ընդունվել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Մանրամասները՝ տեսանյութում