Կառավարության կողմից գերակա հռչակված ՏՏ ոլորտը տարեկան միջինը 20 տոկոս աճ է արձանագրում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ռուսական 100 խոշոր ընկերությունների թոփ-մենեջերները Երեւանում են: Մեկնարկել է «ՏՏ գագաթաժողով-2015. ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը, որի ընթացքում հայ եւ ռուս մասնագետները համագործակցության տարբերակներ են փնտրել:
Կառավարության կողմից գերակա հռչակված ՏՏ ոլորտը տարեկան միջինը 20 տոկոս աճ է արձանագրում, որն ապահովում են ավելի քան 400 ընկերությունների ավելի քան 11 000 մասնագետները: Ընդ որում, հայկական ընկերությունների արտադրանքը գերազանցապես արտահանվում է:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ռուսական կողմի վրա Հայաստանի պոտենցիալը օգտագործված չէ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական արտադրանքի միայն 7 տոկոսն է բաժին հասնում Ռուսաստանին: Համաժողովը հարմար առիթ է շահավետ կապեր ստեղծելու եւ արտահանումների ծավալը մեծացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում