Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Լեհաստանում, Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։ Միջոցառումն անցկացվում է մարտի 22-ից ապրիլի 3-ը։ Ի դեպ, 19 թիվը խորհրդանշական է փառատոնի համար. 19-րդ փառատոնում տեղի կունենա 19 համերգ։
Մանրամասները՝ տեսանյութում