Միջազգային բանագնացները ցանկանում են հավաստիանալ, որ Թեհրանը, զարգացնելով ատոմային ծրագիրը, միջուկային զենք չի ստեղծի:
Այս օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված է Շվեյցարիայի Լոզան քաղաքի վրա: Իրանը եւ միջազգային միջնորդները արդեն մի քանի օր լարված բանակցություններ են վարում երկրի միջուկային ծրագրի շուրջ:
Այս ձեւաչափով բանակցությունները սկսվել են դեռ մեկուկես տարի առաջ: Միջազգային բանագնացները ցանկանում են հավաստիանալ, որ Թեհրանը, զարգացնելով ատոմային ծրագիրը, միջուկային զենք չի ստեղծի: Երաշխիք ստանալու դեպքում Վեցյակը խոստանում է Իրանին ազատել քայքայիչ պատժամիջոցներից: Համաձայնության գալու վերջնաժամկետը մարտի 31-ն էր: Տրված ժամանակը սպառվեց, բայց համաձայնությունն այդպես էլ չկայացավ:
Մանրամասները՝ տեսանյութում