Հայաստանի Կառավարությունը 2006-ին որոշեց, որ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես Երգիծանքի եւ հումորի օր:
«Մեղմ ձմեռվա շնորհիվ Շվեյցարիայում սպագետիի դաշտերը հիանալի բերք են տվել»: Այս լուրը 1967-ին հնչել է BBC-ի աշխատակցի շուրթերից: Տեղեկությունը հարյուրավոր հեռուստադիտողների բերել էր հեռուստաընկերություն: Բոլորը ցանկանում էին իմանալ, թե որտեղ են սպագետիի բերքաշատ ծառերը: Եթե այս ամենին հավելենք, որ սրամիտ մեկնաբանը նորությունն ընթերցել էր ապրիլի 1-ին, ամեն ինչ տեղն է ընկնում:
Կատակի տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Մի տարբերակով այս օրը հորինել են Հին Հռոմի Հիմարների տոնի փոխարեն, մյուսով էլ էլ ծիծաղի օրը համընկնում է գարնանային արեւադարձին հետ:
Հայաստանում ապրիլի մեկը նաև սուտ ասելու օրն է: Հայաստանի Կառավարությունը 2006-ին որոշեց, որ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես Երգիծանքի եւ հումորի օր:
Մանրամասները՝ տեսանյութում