Ապրիլին կայանալիք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով համերգաշարը կարեւոր հանգրվան է նրա կյանքում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները, բացի հայկական հարցի ու պահանջատիրության հանրայնացման խնդրից, այսօր արդեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ հայերի համար հայաստանյան բացահայտումների ու ինքնությանը վերադարձի առիթ են դարձել:
Նրանցից մեկը Ալան Ալթինօղլուն է: Նա այսօր Ֆրանսիայի ամենահայտնի դիրիժորներից է ու եվրոպական փառատոների նախընտրելի երաժիշտը: Ալթինօղլուն առաջին անգամ հայրենիք է եկել իր ձայնը միացնելու հիշատակման համերգաշարին:
Հայազգի ֆրանսիացի երաժիշտը Առաջին ալիքի նկարահանող խմբին խոստովանել է, որ ապրիլին կայանալիք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով համերգաշարը կարեւոր հանգրվան է նրա կյանքում:
Մանրամասները՝ տեսանյութում