Ահաբեկիչները պահանջել են ձերբակալել պատանու սպանության մեջ կասկածվող ոստիկաններին:
Թուրքիայում Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատի մի խումբ զինյալներ պատանդ են վերցրել դատախազին, որը քննում է Ստամբուլում Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից սպանված երեխայի գործը։
Ահաբեկիչները պահանջել են ձերբակալել պատանու սպանության մեջ կասկածվող ոստիկաններին, պարտադրել, որ նրանք ուղիղ երեթում խոստովանեն իրենց մեղքը, ինչպես նաեւ ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին: Հակառակ դեպքում զինլայները սպառնացել են սպանել դատախազին: Իրավապահները ահաբեկիչների հետ բանակցություններ են վարում:
Այսքանով Թուրքիայի անհանգիստ օրը չի ավարտվել: Երկրի տարածքի մեծ մասը՝ 81 նահանգից 44-ը, այդ թվում՝ Անկարան ու Ստամբուլը, մարտի 31-ին զրկվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումից: Շրջանառվում են հոսանքի զանգվածային անջատման տարբեր վարկածներ: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել ահաբեկչությունը:
Մանրամասները՝ տեսանյութում