Հայ երիտասարդները շարունակում են փոխհատուցում պահանջել բարոյական վնասի համար:
Նոր էր հանդարտվել ամերիկյան Starbucks խանութների ցանցի անվան շուրջ աղմուկը, որի պատճառը այնտեղ թուրքական դրոշով պաստառների հայտնվել էր, երբ Գլենդելում նման երկրորդ աղմկոտ դեպքը գրանցվեց: Այս անգամ աղմուկը Americana ժամանցային կենտրոնի անվան հետ է կապված:
Մի քանի հայ երիտասարդ Հայոց ցեղասպանության մասին գրառումներով շապիկներ վաճառելու համար փետրվարին կրպակ էին վարձել ժամանցի կենտրոնում: Սակայն հենց առաջին օրերին ցանցի պատասխանատուները պահանջել էին կրպակից հանել ապրանքի մի մասը: Մի քանի օր հետո, վկայակոչելով ինչ-ինչ հաճախորդների բողոքները, Americana-ի ներկայացուցիչները պահանջել էին դադարեցնել Հայոց ցեղասպանության մասին գրառում պարունակող շապիկների վաճառքը:
Երիտասարդները դատական հայց են հարուցել ժամանցային կենտրոնի դեմ շապիկների վաճառքն արգելելու համար: Չնայած դատական հայցի մասին լուրն առնելուն պես Americana-ի տնօրինությունը փոխել է որոշումը, հայ երիտասարդները շարունակում են փոխհատուցում պահանջել բարոյական վնասի համար:
Մանրամասները՝ տեսանյութում