Անդրեաս Գյունտեր Լյուբիցը միտումնավոր իջեցրել էր ինքնաթիռը վտանգավոր բարձրության, բախվել լեռանն ու կործանել այն:
Ֆրանսիական Ալպերի Դին լը Բեն բնակավայրը մարտի 24-ին իր վրա սեւեռեց ամբողջ աշխարհի ուշադրությունը: Քաղաքի մոտակայքում կործանվեց Բարսելոնից Դյուսելդորֆ ուղեւորվող Germanwings ավիաընկերությանը պատկանող օդանավը:
Աղետից ընդամենը երկու օր անց Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հրապարակեց սեւ արկղերի փորձաքննության նախնական արդյունքներն, ըստ որոնց՝ օդաչուներից մեկը վթարի պահին խցիկում չի եղել: Ռոբենի մյուս բացահայտումն իսկական շոկ էր համաշխարհային հանրության եւ քաղաքացիական ավիացիայի համար:
Խցիկում մնացած երկրորդ օդաչու, 28-ամյա Անդրեաս Գյունտեր Լյուբիցը միտումնավոր իջեցրել էր ինքնաթիռը վտանգավոր բարձրության, բախվել լեռանն ու կործանել այն:
Մանրամասները՝ տեսանյութում