Թեմատիկ ցուցադրությունները կբացվեն Լոս Անջելեսում, Մոսկվայում, Փարիզում ու Մեխիկոյում:
Հայոց ցեղասպանության հարուստ փաստական վկայությունները շարունակվում են ցուցադրվել աշխարհի տարբեր անկյուններում: Թանգարան-ինտիտուտը աննախադեպ քանակությամբ ցուցանմուշներ է ուղարկում երկրից դուրս: Թեմատիկ ցուցադրությունները կբացվեն Լոս Անջելեսում, Մոսկվայում, Փարիզում ու Մեխիկոյում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնել է դրանց ժամանակագրությունը ու թեմաները:
Թանգարանն էլ նոր դիզայնով, տեխնոլոգիական լուծումներով ու համալրված ցուցանմուշներով կներկայանա ապրիլի 24-ին: Հաստատությունը դռները կբացի նախ օտարերկյա պատվիրակությունների, հաջորդ օրից՝ բոլոր ցանկացողների առջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում