Ընտրությունների շնորհիվ աջ ուժերի ազդեցության տակ է անցել դեպարտամենտների առնվազն երկու երրորդը:
Ֆրանսիայում ամփոփել են մարտի 29-ին անցկացված տեղական մարմինների ընտրությունների արդյունքները: Երկրորդ փուլում տպավորիչ հաղթանակ են տարել աջ ուժերը՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավորությամբ:
Սոցիալիստների պարտությունն ազդանշան է, որ ֆրանսիացիների գերակշիռ մասը դժգոհ է նախագահի եւ նրա կառավարության գործունեությունից:
Ընտրությունների շնորհիվ աջ ուժերի ազդեցության տակ է անցել դեպարտամենտների առնվազն երկու երրորդը: Դա ամուր հենարան է մեծ քաղաքականություն վերադարձած Սարկոզիի համար հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում