Սելինը դասարանի ու դպրոցի ամենաերկար ժանիքներով եւ մեծ քթով աշակերտուհին էր:
Սելինը դասարանի ու դպրոցի ամենաերկար ժանիքներով եւ մեծ քթով աշակերտուհին էր: Նմանները գրատախտակի մոտ չէին հայտնվում, ուր մնաց՝ բեմ դուրս գային:
Դիոնների ընտանիքը, սակայն, համառ էր: Ամբողջ ընտանիքով երգ էին գրում, ձայնագրում եւ ուղարկում մենեջեր Ռենե Անջելեսին: Երբ մենեջերը լսում է Սելինի բնական ձայնը, հասկանում է, որ աղջնակը կարող է անսպառ հարստության աղբյուր դառնալ:
Ռենեն հաջողում է 18 տարեկան Սելինին տարվա հայտնություն դարձնել: Նոր բեմ բարձրացած Դիոնը «Ոսկե ձայնապնակ» է ձեռք բերում եւ դառնում Կանադայի ամենահայտնի երգչուհիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում