Մարտի 19-ին վիրավորված լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը ապաքինվում է:
Օրերս հիվանդանոցում մահացավ մարտի 19-ի մարտի ընթացքում վիրավորված զինվորներից մեկը՝ 20-ամյա Սամվել Հակոբյանը: Նա բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, օրեր շարունակ բժիշկները պայքարում էին զինվորի կյանքի համար:
Ադրբեջանցի հատուկջոկատայինների հետ մարտում տարբեր վնասվածքներ ստացած մեր մյուս զինվորների վիճակը համեմատաբար լավ է:
Ապաքինվում է նաեւ նույն օրը վիրավորված լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը: Առանց ավելորդ բառերի, մանրակրկիտ մոնտաժի կամ հեռուստատեսային հնարքների ներկայացնում ենք նրա զրույցը Առաջին ալիքի նկարահանող խմբի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում