Արաբյանի հավաքածուն բաղկացած է կաշվե զարդերից, վզնոցներից, դրամապանակներից, պայուսակներից եւ, իհարկե, կոշիկներից:
Փարիզում ծնված Կարինե Արաբյանն ամբողջ աշխարհին հայտնի է որպես կոշիկի դիզայներ: Նորաձեւությունն Արաբյան ընտանիքի հոբբին էր: Հայրը դերձակ էր, սակայն կոշիկի նկատմամբ սերը ժառանգել էր պապից: Նա ապրել եւ աշխատել էր Արեւմտյան Հայաստանում, այնուհետեւ՝ Փարիզում:
Փոքրիկ Կարինեն արդեն ինը տարեկանում սկսեց ձեւափոխել սեփական զգեստները, նորաձեւության մասին գրքեր ու ամսագրեր կարդալ: Սեփական նորաձեւության տունը հիմնեց 1999-ին:
Այսօր Արաբյանի հավաքածուն բաղկացած է կաշվե զարդերից, վզնոցներից, դրամապանակներից, պայուսակներից եւ, իհարկե, կոշիկներից:
Մանրամասները՝ տեսանյութում