Ազգային կինոն սիրեց նրա ուժեղ, տպավորիչ կերպարը, դերասանական հզոր խաղն ու հմայքը:
Հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց բեմի ու կինոյի լեգենդ Կարեն Ջանիբեկյանին: Կինոյում արտիստի խաղացած հինգ տասնյակից ավելի կերպարները այսօր նրա բարեկամներին ու գործընկերներին առիթ են տալիս փաստել, որ հայ կինոն Կարեն Ջանիբեկյանի հանդեպ շատ ավելի բարեհաճ եղավ, քան թատրոնը:
Ազգային կինոն սիրեց նրա ուժեղ, տպավորիչ կերպարը, դերասանական հզոր խաղն ու հմայքը: Կարեն Ջանիբեկյանը ծնվել էր տոհմիկ արտիստական ընտանիքում: Մայր թատրոնի հենասյուներից մեկի՝ Գուրգեն Ջանիբեկյանի, հզոր գենետիկան մեծ դեր խաղաց որդու ստեղծագործական ճակատագրում:
Սակայն երիտասարդ դերասանը չթաքնվեց հայրական փառքի ստվերում: Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեց աշխատելու Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: Ընդամենը մեկ տարի անց նա Մայր թատրոնի դերասան էր:
Մանրամասները՝ տեսանյութում