Հայաստանի եւ Չինաստանի տնտեսական գործակցությունը մեկ անգամ էլ շեշտվեց Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:
Պետական այցով այս օրերին Չինաստանում էր Հայաստանի Նախագահը: Այցի ընթացքում առավել մեծ կարեւորություն էր հատկացվում տնտեսական բաղադրիչին:
Մի կողմից Հայաստանն է՝ երեք միլիոն բնակչությամբ, մյուս կողմից՝ գրեթե մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը: Հասկանալի է, որ մենք Չինաստանի համար չենք կարող շուկայական մեծ հետաքրքրություն ներկայացնել: Մինչդեռ չինական շուկան մեզ համար անսպառ հնարավորություններ է բացում:
Հայաստանի եւ Չինաստանի տնտեսական գործակցությունը մեկ անգամ էլ շեշտվեց Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, որն այս տարի կրում էր «Ընդառաջ դեպի Ասիայի նոր ապագա. դեպի ընդհանուր ճակատագրերի միության ձեւավորում» խորագիրը:
Համաժողովին ներկա էին 13 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովը բացեց Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ՝ ներկայացնելով Մետաքսի ճանապարհի հավակնոտ նախագիծը, որը ենթադրում է ենթակառուցվաքային հազարավոր խոշոր նախագծեր՝ երկաթգծի կառուցումից մինչեւ արդյունաբերություն եւ հսկայական ներդրումներ:
Մանրամասները՝ տեսանյութում