Խորհրդանշական հանդիպումը առիթ էր շնորհավորելու հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանը:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մարտի 28-ին ուժերն էին չափում ֆուտբոլի Խորհրդային Միության եւ Աշխարհի հավաքականները: Խորհրդանշական հանդիպումը առիթ էր շնորհավորելու հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանը:
Երեւան էին ժամանել Խորեն Հովհաննիսյանի ընկերները, թիմակիցներն ու խորհրդային ֆուտբոլի կենդանի լեգենդները: Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները այսօրվա պես հիշում են Բելանովին, Բուրյակին, Բիշովեցին, Գազաեւին ու Հայաստան ժամանած այլ հայտնի ֆուտբոլիստներին:
Աշխարհի ընտրանին ներկայացնում էին աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Իվան Սամորանոն, Վենսան Կանդելան, Խրիստո Ստոյիչկովը, Պաուլո Ֆերեյրան, Ալդաիրն ու էլի հայտնի անուններ: Հանդիպումն ունեցավ խաղաղ ելք՝ 3-3: Այս պարագայում հաղթողը հայ ֆուտբոլասերն էր, ով սեփական աչքերով տեսավ 50-ը, նույնիսկ 60-ը բոլորած, բայց, այնուամենայնիվ, «Ոսկե գնդակի» դափնեկիրների, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների փայլուն խաղը:
Մանրամասները՝ տեսանյութում