Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին նաեւ կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և կանխարգելմանը:
Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը: Հայաստանին միացել եւ բանաձեւը համահեղինակել է 64 պետություն: Համահեղինակելու համար բանաձեւը բաց կմնա դեռեւս երկու շաբաթ:
Փաստաթուղթը վերահաստատում է, որ ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման ոճիրների կրկնությունը եւ լուրջ խոչընդոտ է միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների գործակցության համար: Ցեղասպանության ժխտման եւ արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:
Բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին նաեւ կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը եւ կանխարգելմանը:
Մանրամասները՝ տեսանյութում