Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կկայանա Հայաստանում:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կկայանա Հայաստանում: Հայկական կողմին այս հավաստիացումը վերահաստատել են ռուս խորհրդարանականները՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստում։
Վաղ առավոտից հայ և ռուս օրենսդիրները քննարկել են հարցերի լայն շրջանակ և ընդունել համատեղ հայտարարություն, որում նաև կոչ են անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, հրաժարվել մարդկության դեմ ուղղված հանցագործության անհերքելի փաստերը ժխտելու քաղաքականությունից:
Մանրամասները՝ տեսանյութում