Երեւանցիների մեծ մասը մայրաքաղաքը չի պատկերացնում առանց մոնումենտի բարձունքից քաղաքը հսկող վեհ ու խորհրդավոր կնոջ կերպարի:
1967-ին Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում տեղադրվեց Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը: Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը:
1995-ին այն վերանվանվեց «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի եւ անցավ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո: Մինչեւ այդ «Մայր Հայաստանի» արձանի տեղում Ստալինի կերպարանքն էր վեր խոյանում: Երեւանցիների մեծ մասը մայրաքաղաքը չի պատկերացնում առանց մոնումենտի բարձունքից քաղաքը հսկող վեհ ու խորհրդավոր կնոջ կերպարի:
Մանրամասները՝ տեսանյութում