Պետական, քաղաքական գործչի հոբելյանը նշել են նաև Սիսիանում, Աշոտ Նավասարդյանն արմատներով Սիսիանի շրջանի Տոլորս գյուղից է։
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը մարտի 28-ին կդառնար 65 տարեկան: 18 տարեկանից նա նվիրվել է Հայաստանի անկախության պայքարին եւ ազգային ազատագրական շարժմանը: Իր գաղափարների տարածման համար Աշոտ Նավասարդյանը երեք անգամ կալանավորվել է եւ ընդհանուր առմամբ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։
Կալանավայրերում անցկացրել է շուրջ 12 տարի: Մարտի 28-ին նրա կուսակից ընկերները Եռաբլուր պանթեոնում հարգել են Կուսակցության հիմնադիրի հիշատակը: Գալուստ Սահակյանն այցելել է նաեւ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ծաղիկներ խոնարհել կուսակցության հիմնադրի հուշարձանին:
Պետական, քաղաքական գործչի հոբելյանը նշել են նաեւ Սիսիանում, Աշոտ Նավասարդյանն արմատներով Սիսիանի շրջանի Տոլորս գյուղից է։ Սիսիանում՝ նրա կիսանդրու մոտ հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել կուսակից ընկերները, նաեւ Երեւանից ժամանած պաշտոնյաններ:
Մանրամասները՝ տեսանյութում