Պարգեւատրված զինվորների խոսքում ընդգծված խոստովանություն կա` հպարտության եւ ուրախության հետ մեկտեղ խորը վիշտ ունեն ընկերների համար:
ՊԲ-ի լավագույն զինվորներն ու սպաներն ԱՀ նախագահականի մեծ դահլիճում գերագույն գլխավոր հրամանատարից ստացան պետական պարգեւներ ու թանկարժեք նվերներ:
Բակո Սահակայնի հրամանգրով մարտին Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ շպրտելու եւ արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար 4 տասնյակից ավելի զինծառայողներ արժանացան պետական բարձր պարգեւների: Մասնավորապես` մեկ հոգի արժանացավ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի, 19 հոգի` «Արիություն», եւ 26 հոգի` «Մարտական ծառայություն» մեդալների:
Հայոց բանակը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պարտադրող բանակ է: Ցավոք, այսօր ավելի ագրեսիվ եղանակով ու նաեւ կորուստների գնով է պաշտպանվում այդ համբավը: Պարգեւատրված զինվորների խոսքում ընդգծված խոստովանություն կա` հպարտության եւ ուրախության հետ մեկտեղ խորը վիշտ ունեն ընկերների համար:
Մանրամասները՝ տեսանյութում