Թատրոնի միջազգային օրը թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացվեց այն ժամանակ դեռ թատերական ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարը: Մի մարդ, ով ներկաների բնորոշմամբ, մեծ ներդրում է ունեցել հայկական թատրոնի զարգացման գործում:
Ըստ դերասան Ռաֆայել Քոթանջյանի՝ թատրոնը դեռ չի վերականգնել նախկինում ունեցած իր դերը։ Թատերական աշխարհի նորեկների համար թատրոնը հասցրել է կյանքի անբաժանելի մաս դառնալ, որին, նրանց իսկ հավաստմամբ, պետք է ամբողջությամբ նվիրվել:
Ժիրայր Դադասյանի համոզմամբ՝ թատրոնը շենք չէ, օրգանիզմ է, և եթե գործում է, ուրեմն գոյություն ունի: Չնայած դրան համապատասխան գործունեություն իրականացնելու, առկա խնդիրները լուծելու համար, ըստ նրա իրենք մի կենտրոնի կարիք ունեն, որտեղ թատերագետները, հատկապես երիտասարդները կկարողանան ուսումնասիրություններ կատարել: Ի դեպ, այժմ մնջախաղի թատրոնը պատրաստվում է մասնակցելու մայիսին Թբիլիսիում կայանալիք մնջախաղի առաջին միջազգային փառատոնին:
70-ամյակի առթիվ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պատվո մեդալով է պարգևատրվել նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում