Շինարարները խոստացել են 2016-ի դեկտեմբերին շենքը շահագործման հանձնել:
Գավառի թատրոնի տարածքում իսկան եռուզեռ է: Տարեսկզբից դերասանների փոխարեն գործի են անցել շինարարները: Տարիներ շարունակ ձգված քաշքշուկներից հետո այն հենց հիմքից վերանորոգվում է:
Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի հարցը երկար ժամանակ լուծում չէր գտնում: Ոչ մի օր, սակայն, ներկայացումները չեն դադարել:
Շինարարները խոստացել են, որ 2016-ի դեկտեմբերին շենքը շահագործման կհանձնեն: Կառուցապատման աշխատանքների համար շուրջ 800 մլն դրամ է անհրաժեշտ: Կառավարությունը մի մասն արդեն փոխանցել է:
Մանրամասները՝ տեսանյութում