Ավելի քան 70 մասնագետների թվում ոլորտի համաշխարհային հայտնի անուններ են:
Եվրոպացի առաջատար արյունաբաններն այս օրերին Երեւանում են: Ավելի քան 70 մասնագետների թվում ոլորտի համաշխարհային հայտնի անուններ են: Նրանք փորձի փոխանակում կանցկացնեն, կներկայացնեն արյան տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներն ու մոտեցումները:
Հայ արյունաբանները մասնագիտական խորհուրդներ կստանան ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտում բազմամյա փորձ ունեցող առաջատար արյունաբաններից:
Կառավարության ծրագրի համաձայն՝ արդեն մեկ տարի հետո Հայաստանում կվերաբացվի վերակառուցված եւ ամբողջությամբ վերազինված Արյունաբանական կենտրոնը: Այնտեղ կգործի տարածաշրջանում առաջին ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքը:
Մանրամասները՝ տեսանյութում