Հովիկ Աբրահամյանն այցելել է թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերություն, շրջել թռչնանոցներում:
Վարչապետն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Հովիկ Աբրահամյանն այցելել է թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերություն, շրջել թռչնանոցներում, ծանոթացել նորացված արտադրական հզորություններին:
Կառավարության ղեկավարի շրջայցին հետեւել է մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը:
Թռչնաֆաբրիկայից հետո վարչապետը մարզպետարանում հանդիպում ունեցավ նաեւ համայնքների ղեկավարների հետ, լսեց նրանց հարցերը: Դրանք զգալի մասը գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ ոռոգման ջրին ու բերքի իրացմանն էր վերաբերում: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ տվեց համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ողջամիտ ժամկետներում լուծել խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում