Հայտնաբերվել է ՀԴՄ-ներով խախտում կատարած եւս 30 կազմակերպություն, արդեն իսկ տուգանվել է 102-ը:
Հարկայինի հերթական ստուգումները հանգել են նոր բացահայտումների խոշոր հարկ վճարող ընկերություններում: Չնայած հսկիչ դրամարկղային մեքենաներով անօրինական գործարքների նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ հայտնաբերվել են կրկնակի, նույնիսկ եռակի անգամ խախտումներ կատարողներ:
Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների տեսչությունը հրապարակել է նաեւ այն ընկերությունների ցանկը, որոնք աչքի են ընկել փաստաթղթաշրջանառության ու շահութահարկի մասով խախտումներով: Արդյունքում գրանցվել են միլիարդների հասնող վնասներ: Այս անգամ հատկապես աչքի են ընկել էներգետիկայի ու հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները:
Կազմակերպությունների ցանկը կարող է ընդլայնվել, եթե եւս մի քանիսը չփոխի գործելաոճը, հավաստիացնում են հարկայինում: Հայտնաբերվել է ՀԴՄ-ներով խախտում կատարած եւս 30 կազմակերպություն, արդեն իսկ տուգանվել է 102-ը:
Մանրամասները՝ տեսանյութում