Հայկական թատրոնի արմատները ձգվում են մինչեւ մ. թ. ա. առաջին հազարամյակ:
Աշխարհը մարտի 27-ին նշում է Թատրոնի միջազգային օրը: Տոն է բոլոր դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների ու այն մարդկանց համար, ովքեր որեւէ կերպ առնչվում են թատրոնին:
Հայկական թատրոնի արմատները ձգվում են մինչեւ մ. թ. ա. առաջին հազարամյակ, երբ բեմադրված ծիսակատարություններ էին անցկացվում՝ նվիրված Անահիտ եւ Գիսանե աստվածուհիներին: Թատրոնին մեծ կարեւորություն է տրվել Տիգրան Մեծի օրոք: Մայրաքաղաք Տիգրանակերտում դեռ այն ժամանակ կառուցվել է հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ բեմադրություններ էին ներկայացվում:
Հին ավանդույթներ ունեցող հայ թատերարվեստը նույնպես անմասն չի մնում տոնից: Այս օրը ինչպես աշխարհի, այնպես էլ մեր թատրոններում ցուցադրվում են լավագույն ներկայացումները, տեղի ունենում պրեմիերաներ, կազմակերպվում թատրոնի նվիրյալների պարգեւատրման միջոցառումներ:
Մանրամասները՝ տեսանյութում