Պեկինի համալսարանում Նախագահը ներկայացրել Հայաստանի եւ տարածաշրջանի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:
Շարունակվում է Հայաստանի Նախագահի պետական այցը Չինաստան: Հանրապետության ղեկավարը մարտի 27-ին այցելել է Պեկինի համալսարան, հանդիպել ուսանողների հետ, ներկայացրել Հայաստանի եւ տարածաշրջանի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:
Նա խոսել է հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, այդ թվում նաեւ կրթական ոլորտում: Պեկինի համալսարանում Նախագահ Սարգսյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում: Այնուհետեւ Հայաստանի Նախագահի ինքնաթիռն ուղեւորվել է երկրի հարավային Սանյա քաղաք, որտեղ ասիական երկրների ղեկավարների մասնակցությամբ կայանալու է Բոաոյի ամենամյա համաժողովը: Համաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահը ելույթ է ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում