Բժիշկները մեկ շաբաթ ամեն ինչ անում էին, սակայն զինվորի կյանքը փրկել չհաջողվեց:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մարտի 26-ին` ժամը 09:40-ի սահմանում, մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Սամվել Հակոբյանը:
Բժիշկները մեկ շաբաթ ամեն ինչ անում էին, սակայն զինվորի կյանքը փրկել չհաջողվեց: Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ զորակցություն հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Հակառակորդի հարձակումը հետ մղելիս նույն օրը զոհվել էին Պաշտպանության բանակի զինծառայողներ, 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը: