Մոդելը կօգնի բնակչության համար մատչելիության սահմաններում պահել առաջին անհրաժեշտության դեղորայքի գները:
Հայաստանն առաջին անգամ ներդնում է դեղերի գնի պետական կարգավորման մոդել: Կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է. որ դա կօգնի բնակչության համար մատչելիության սահմաններում պահել առաջին անհրաժեշտության դեղորայքի գները:
Մի շարք օրենքներում կատարվող փոփոխությունները թույլ կտան կեղծ, նաեւ առանց դեղատոմսի պրեպարատ վաճառելու համար խստացվող տուգանքներով վերահսկելի դարձնել ամբողջ շուկան: Մեկ այլ որոշմամբ գործադիրը 1 մլրդ 125 մլն դրամ է հատկացրել գյուղոլորտում սեզոնային զբաղվածություն ապահովող սոցիալական ծրագրին:
Հաստատվել է եվրաբոնդերի երկրորդ թողարկմամբ երկրի ներգրաված գումարի նախնական բաշխումը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Կառավարությունը մայիսից կկրկնապատի ամեն ամիս թոշակի հետ 1 100 վետերաններին տրվող պատվովճարը:
Մանրամասները՝ տեսանյութում