Նա դարձավ առաջին երգչուհին, ոմ հետ պրոդյուսերները կնքեցին 20 միլիոն դոլարանոց պայմանագիր:
90-ականներին մեծ աղմուկ բարձրացրած Թիկնապահը ֆիլմը համարվեց Ուիթնեյ Հյուսթոնի եւ Քեւին Քոսների կինոկարիերայի ոսկե էջը: Քչերը գիտեն, որ ֆիլմի սցենարը գրվել էր դեռեւս 70-ականներին ու նախատեսված էր Դայանա Ռոսի եւ Սթիվ ՄաքՔուինի համար: Աստղային դերը երգչուհուն բաժին չհասավ, փոխարենը նա Հոլիվուդի փառքի ճեմուղում միանգամից 2 աստղ ունեցավ: Մեկը` 60-ականների ամենահայտնի Supreme խմբի կազմում, մյուսը` սոլո կարիերայի համար:
Դայանա Ռոսն իր ընկերուհիների հետ ստեղծեց Փրայմս խումբը, հետո դարձրեց Սուփրիմս, մի քանի երգ ձայնագրեցին, բայց այդպես էլ հաջողության չհասան, մինչեւ որ նրանց պրոդյուսերը չորոշեց սոլիստի դերում հենց Դայանային ներկայացնել: Նրանց հենց առաջին սինգլը հիթ դարձավ: Բոլորն էլ հասկանում էին, որ դա Դայանայի շնորհիվ է: 1970-ին եչգչուհին որոշեց հեռանալ խմբից: Ain’t No Mountain High Enough երգով Դայանա Ռոսն ազդարարեց իր մասին ու միանգամից զբաղեցրեց Բիլբորդի առաջին հորիզոնականն ու նոմինացվեց Գրեմմի մրցանակի` որպես լավագույն կին կատարող:
Դայանան Օսկարի արձանիկին արժանացավ ավելի ուշ: Լայնոլ Րիչիի հետ կատարած Endless Love երգը նրան բերեց հաջողություն: Դայանան դարձավ առաջին երգչուհին, ում հիթերը 6 անգամ զբաղեցրել են Բիլբորդի առաջին հորիզոնականը եւ նա դարձավ առաջին երգչուհին, ում հետ պրոդյուսերները կնքեցին 20 միլիոն դոլարանոց պայմանագիր:
Մանրամասները` տեսանյութում