Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում տեղակայված շիա ապստամբների դիրքերը:
Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի ինը երկիր Եմենում ռազմական գործողություն են սկսել:
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում տեղակայված շիա ապստամբների դիրքերը: Ռազմական գործողություններով Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհուրդն արձագանքել է Եմենի Նախագահի խնդրանքին: Նա խնդրել էր պաշտպանել երկրի օրինական իշխանությունը «Ալ Հուսի» շարժման գրոհայիններից:
Ապստամբական շարժման առաջնորդը հայտարարել է, որ ավիահարվածները տարածաշրջանում լայնածավալ պատերազմի կհանգեցնեն: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի օդային տարածքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի:
Մանրամասները՝ տեսանյութում