Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ Չինաստանի կառավարության վարչապետին:
Շարունակվում է Նախագահ Սարգսյանի պետական այցը Չինաստան: Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Չինաստանի ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:
Զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է հայ-չինական հարաբերությունների զարգացման գոհացնող արդյունքները: Նա ասել է, որ դրանք կխթանվեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմամբ:
Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Պեկինի հանրահայտ Ամառային զբոսայգի, ծաղկեպսակ դրել Թյանանմենի հրապարակում գտնվող ժողովրդական հերոսների հուշակոթողին: Պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ Չինաստանի կառավարության վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութում