«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Մոլդովան ներկայացնող Էդուարդ Ռոմանյուտան չի հանձնվում:
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Մոլդովան ներկայացնող Էդուարդ Ռոմանյուտան չի հանձնվում: Նա որոշել է այնքան մասնակցել մրցույթին, մինչեւ հասնի հաղթանակի: Նրա համար արդեն կարևոր չէ, թե որ երկիրը կներկայացնի:
Էդուարդի եվրատեսիլամանիան սկսվել է 2011-ին: Այդ տարի նա ներկայացնում էր հայրենի Ուկրաինան, բայց ձախողեց տեղական նախընտրական փուլը:
Հաջորդ երկու տարիներին էլ որոշեց բախտը փորձել, բայց կրկին ձախողեց: Էդուարդը մեկ տարի դադար առավ, մի լավ աշխատեց ու որոշեց այս անգամ ուժերը փորձել Մոլդովայում: Այստեղ երիտասարդի տաղանդն ու ձգտումները գնահատեցին:
Մանրամասները՝ տեսանյութում