Մինչ փորձագետները ենթադրություններ են անում աղետի պատճառի մասին, փրկարարներն արդեն երկու օր է` ողբերգության վայրում շարունակում են գրեթե անարդյունավետ աշխատանքը:
Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել են եվրոպական 15 երկրի 150 քաղաքացիներ: Ամենամեծ կորուստն ունեցել է Գերմանիան՝ 67 մարդ, եւ Իսպանիան՝ 51 մարդ: Մինչ փորձագետները ենթադրություններ են անում աղետի պատճառի մասին, փրկարարներն արդեն երկու օր ողբերգության վայրում շարունակում են գրեթե անարդյունավետ աշխատանքը:
Նպատակը ողբերգության հետեւանքով Ալպյան լեռներում ցաքուցրիվ եղած մարմինների եւ օդանավի բեկորների որոնումն է: Կործանման վայրին կարելի է մոտենալ միայն ուղղաթիռներով, բայց բարդ տեղանքի և վատ եղանակի պատճառով անգամ ուղղաթիռները չեն օգնում:
Germanwings ավիաընկերությանը պատկանող A 320 ինքնաթիռը ռադարներից անհետացել էր մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:45-ին` մեկնելուց 44 րոպե անց:
Մանրամասները` տեսանյութում