Նախաձեռնությանը միացել են նաեւ անհատ քաղաքացիներ, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների սաներ:
Գրենական պիտույքներ, խաղալիքներ ու նոր հագուստ 0-ից 18 տարեկան չինարեցիների համար: Գավառ քաղաքի մի խումբ կամավորներ ընդամենը հինգ օրում նվիրատվության ակցիա են կազմակերպել օգնելու Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի երեխաներին ու պատանիներին, ովքեր շարունակում են ապրել հակառակորդի գնդակոծության պայմաններում:
Նախաձեռնությանը միացել են նաեւ անհատ քաղաքացիներ, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների սաներ:
Ծրագրված հաջորդ նախաձեռնությամբ Չինարիի դպրոցահասակ երեխաները ամառային հանգիստը կանցկացնեն Գեղարքունիքի մարզի իրենց հասակակիցների ընտանիքներում:
Մանրամասները՝ տեսանյութում