Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ոգեկոչման արարողություններ կանցկացվեն նաեւ Շիրակի մարզում:
Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ոգեկոչման արարողություններ կանցկացվեն նաեւ Շիրակի մարզում: Միջոցառումների ցանկը հագեցած է՝ ցուցահանդեսներ, տարաբնույթ նախաձեռնություններ քաղաքային ու գյուղական բոլոր համայնքներում: Մարզի 100-ից ավելի համայնքներում ի հիշատակ զոհերի նոր ծառեր կտնկվեն:
Այդ շարքում կանցկացվի «Վերածնունդ» խորագիրը կրող միջազգային փառատոնը: Սպասվում են բազմաթիվ երաժիշտ-կատարողներ, հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:
Միջոցառումներից ամենազանգվածայինը Շիրակի մարզում կլինի ապրիլի 24-ի ոգեկոչման երթը: Մասնակիցները Գյումրիից կշարժվեն Հերհերի կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Ջարդի ձոր: Տեղանքը Ալեքսանդրապոլի շրջակա 50 բնակավայրերի շուրջ 12 000 նահատակի վերջին հանգրվանն է: Երթը կկազմակերպի եւ կառաջնորդի Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը:
Մանրամասները `տեսանյութում