Հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկեպսակների տեղադրման արարողություն:
Լեհաստանի Գդանսկ քաղաքի սբ Պողոս-Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղադրված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսեւիչը հոգեհանգստի կարգ է մատուցել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկեպսակների տեղադրման արարողություն: Գդանսկի պատմության թանգարանում էլ մեկնարկել է Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մանրամասները՝ տեսանյութում