Այս տարի մրցույթին ներկայացնում են իրենց սուպերաստղին` Էլհաիդա Դանիին: Երգչուհին հանդես կգա “I’m alive” երգով:
Այս տարի Ալբանիան որոշել է անպայման հաղթանակով վերադառնալ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթից: Այսքան վճռական նրանք դեռ երբեք չէին տրամադրվել:
Համաեվրոպական երգի մրցույթին մասնակցում են 2004-ից, բայց այս տարիներին հաճախ նույնիսկ կիսաեզրափակչի շեմը չեն կարողացել հաղթահարել: Այս տարի մրցույթին ներկայացնում են իրենց սուպերաստղին` Էլհաիդա Դանիին: Երգչուհին հանդես կգա “I’m alive” երգով:
Ալբանիայում անցկացված մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին միաձայն նրան ընտրեց երկիրը ներկայացնելու համար: Համաեվրոպական երգի մրցույթի ընթացքում Ալբանիայի ամենանշանակալի հաջողությունը 2012-ին էր, Բաքվում նրանք գրավեցին երկրորդ հորիզոնականը:
Մանրամասները` տեսանյութում