Քառօրյայի երրորդ օրը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Քառօրյայի երրորդ օրը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Այն առաջարկում է «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրել նաեւ օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում:
Մեկ այլ օրինագծի առաջին ընթերցմամբ խորհրդարանը դեկտեմբերի 9-ը հայտարարում է ցեղասպանությունների դեմ պայքարի օր: Քննարկվել է նաեւ Ազգային ժողովում բյուջետային գրասենյակ ստեղծելու առաջարկը: Պատգամավորները լսել եւ հարցեր են ուղղել նաեւ հակամենաշնորհային հանձնաժողովի ղեկավարին:
Մանրամասները` տեսանյութում