Այս լուսանկարն արվել է սովորական մի օր: Անտունները սպասում են իրենց հերթին, որ մեկ ափսե տաք ապուր է ուտեն:
Երբ Ալ Կապոնեն ստեղծեց առաջին խոհանոցը, որտեղ միայն ապուր էին պատրաստում, ուներ շատ քիչ աշխատող, բայց կերակրում էր հարյուրավոր մարդկանց: Այս խոհանոցն ու հետագայում ստեղծված բոլոր այն վայրերը, որտեղ անվճար ապուր էին տալիս, լուծում էին անգործ ամերիկացիների օրվա հացի խնդիրը: Նմանատիպ վայրերը շատացան հատկապես մեծ դեպրեսիայի ժամանակ նախքան կսկսվեր երկրորդ համաշխարհային պատերազմը: Դրսում երկար թափառելուց ու վաղվա մասին ոչ մի հեռանկար չունենալուց հետո նման վայրերում անտունները կարողանում էին անվճար սնունդ ուտել եւ հանգստանալ:
Ալ Կապոնեն գանգստեր էր, որն իր հարստությունը ստեղծեց առանց հաշվի առնելու այդ տարիների արգելքները: Ռոբին Հուդի միստիկայով ու անօրինական գործելաոճով Ալ Կապոնեն 1920-1933-ականներին զբաղվում էր ալկոհոլի առեւտրով: Թեեւ այդ տարիներին ալկոհոլն արգելված էր, բայց միեւնույն է՝ հասարարկությունն ընդունում եւ հարգում էր հեղինակություն համարվող գանգստերին: Ալ Կապոնեի ցանկությունն էր մաքրել իր անունը եւ հասարակության աչքին ներկայանալ լավ լույսի ներքո: Նրա խոհանոցում մատուցվում էր 120 000 ուտեստ: Չիկագոն երբեք այսպիսի վայր չէր ունեցել:
Պատահական չէր, որ շուտով մամուլում տարածվեցին լուրեր, որ Ալ Կապոնեն աղքատներին ավելի շատ է օգնում, քան երկրի կառավարությունը: Քաղցած հասարակությանն ավելի մոտ լինելու համար նա երբեմն հայտնվում էր ճաշարանում, սեղմում մարդկանց ձեռքն ու մի քանի բառ փոխանակում: Իսկ 1930-ին Թենքսգիվինգի օրը նա հայտարարեց, որ կերակրել է ավելի քան 5.000 մարդու:
Այս լուսանկարն արվել է սովորական մի օր: Անտունները սպասում են իրենց հերթին, որ մեկ ափսե տաք ապուր է ուտեն:
Մանրամասները՝ տեսանյութում