Կազմակերպության գործադիր մարմինն արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարությունը:
Հայոց ցեղասպանությունը դատապարտել է եւս մեկ համաեվրոպական կազմակերպություն: Մեծ եղեռնը ընդունող միջազգային կառույցներին միացել է մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը:
Կազմակերպության գործադիր մարմինն արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարությունը: Դրանում, մասնավորապես, Թուրքիային կոչ է արվում առերեսվել պատմության հետ եւ վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հետեւանքով հայերի ունեցվածքի կորուստը՝ ապահովելով հայ ժողովրդի իրավունքի վերականգնումը։
Մանրամասները՝ տեսանյութում