Հայոց հոգևոր կենտրոնը պատրաստվում է հոբելյանական տարեդարձին: Էջմիածինը դառնում է 2700 տարեկան եւ մտադիր է պատշաճ նշել պատմական օրը:
Հայոց հոգևոր կենտրոնը պատրաստվում է հոբելյանական տարեդարձին: Էջմիածինը դառնում է 2700 տարեկան եւ մտադիր է պատշաճ նշել պատմական օրը: Այս մասին 2014-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտնել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Ամենամյա աշխատանքներ են տարվում հին ու մաշված բնակֆոնդը թարմացնելու, բազմաբնակարանների տանիքները նորոգելու, շքամուտքերին դռներ տեղադրելու ուղղությամբ: Առաջնայնությունը, սակայն, տրվում է այն շենքերին, որոնց բնակիչները պարտաճանաչ հարկատուներ են: Շենքերի բակերը եւս ուշադրությունից դուրս չեն մնում. խաղահրապարակներ են կառուցվում, զրուցարաններ տեղադրվում: Միայն անցած տարի քաղաքում հինգ խաղահրապարակ է կառուցվել:
Մանրամասները` տեսանյութում