Կապանի համար 2 ավագ դպրոցում նախարարը պարգեւներ է հանձնել առարկայական օլիմպիադայի մարզային փուլում հաղթած դպրոցականներին:
Պաշտոնական այցով Սյունիքի մարզում էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կապանի համար 2 ավագ դպրոցում նախարարը պարգեւներ է հանձնել առարկայական օլիմպիադայի մարզային փուլում հաղթած դպրոցականներին:
Արմեն Աշոտյանը մանկավարժների հետ քննարկել է նաեւ կրթական համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր:
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության իրականացրած քայլերը միտված են կրթության եւ գիտության առաջընթացին։ Մասնագիտական կրթության օղակում, օրինակ, պետական պատվերով տեղերի թիվն ավելացել է։ Խրախուսելով միջին մասնագիտական կրթությունը` նպատակ ունեն աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ պատրաստել։
Մանրամասները` տեսանյութում