Ֆոտոխցիկի մի մոդել նախագծեց նաեւ Լեոնարդո դա Վինչին:
Այսօր ֆոտոխցիկը սովորական իր է, որը դարձել է ժամանակակից կյանքի անբաժան ու անհրաժեշտ բաղադրիչը: Ֆոտոխցիկի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել մ.թ.ա 4-րդ դարի հույն գիտնական Արիստոտելի աշխատություններից:
Ֆոտոխցիկի մի մոդել նախագծեց նաեւ Լեոնարդո դա Վինչին: Աչքի տեսածը ճշգրտորեն պահպանելու մարդկության երազանքը իրագործվեց միայն 19-րդ դարում: Տարբեր տարիներին մի քանի գիտնական արտոնագրեցին ֆոտոխցիկի իրենց տարբերակները: Այդ ժամանակներից ֆոտոխցիկի արտաքին ու ներքին կառուցվածքը շատ է փոփոխվել, նույնն է մնացել միայն աշխատանքի սկզբունքը:
Մանրամասները՝ տեսանյութում