Ավտոմեքենաներ արտադրող առաջին ընկերությունը ԱՄՆ-ում հիմնադրվեց 1896-ին:
Առանց մեքենայի կյանքը պատկերացնել հնարավոր չէր արդեն 1890-ականներին: Ստեղծվեցին հզոր ներկառուցվող շարժիչներ, որոնք էլ թույլ տվեցին ավտոմեքենային ներկայանալ իրենց ամբողջ շքեղությամբ ու հարմարավետությամբ:
Բենզինով գործարկվող առաջին ինքնագնաց կառքերը 1885-ին պատրաստեց գերմանացի գիտնական Գոթլիբ Դայմլերը: Այդ տարիներին ավտոմեքենայի արտադրությունը զարգանում էր ոչ միայն Գերմանիայում, այլեւ ԱՄՆ-ում:
Ավտոմեքենաներ արտադրող առաջին ընկերությունը ԱՄՆ-ում հիմնադրվեց 1896-ին, իսկ երկու տարի անց կայացավ առաջին պատմական վաճառքը:
Winton Motor Carriage Company-ի արտադրած առաջին ավտոմեքենայի գնորդը լեռնային ինժեներ Ռոբերտ Էլիսոնն էր, ով վճարեց 1000 դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում