Աճին նպաստել են նաեւ մաքսային ձեւակերպումների փոփոխված ընթացակարգերը:
Մաքսավորներն արձանագրում են ԵՏՄ-ին անդամագրման առաջին դրական արդյունքները: Ավտոմեքենաների ներկրման ու արտահանման ցուցանիշերը, ըստ նրանց, բավական տպավորիչ են:
Ավտոմաքսատանն արձանագրվում է Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաների քանակի ավելացում: Մինչև 2015-ն ամսական Հայաստան էր ներկրվում մինչև 200 ավտոմեքենա, այժմ Եվրասիական միության տարածքից օրական ներկրվող ավտոմեքենաների թիվը հասնում է մինչեւ 40-ի:
Ներկրվում են հիմնականում արտասահմանյան մակնիշի մեքենաներ: Աճին նպաստել են նաեւ մաքսային ձեւակերպումների փոփոխված ընթացակարգերը:
Մանրամասները` տեսանյութում