Խաղահրապարակները կառուցելու ժամանակ անվտանգության հարցը սեւով սպիտակին պետք է լինի:
Երբ երկնքում արեւն է ժպտում, գունազարդ հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինում: Մայրաքաղաքում գրեթե բակ չկա, որ խաղահրապարակ չունենա: Քարոտ ու աղբավայր հիշեցնող տարածքները հիմա մանուկների խաղավայրն է: Ծնողները սակայն մի դժոգոհւթյուն ունեն. կառուցել են, բայց մոռացել անվտանգության կանոնների մասին: Հատկապես մանկական խաղահրապարակները կառուցելու ժամանակ անվտանգության հարցը սեւով սպիտակին պետք է լինի: Իսկ թե ովքեր են մշակում եւ կիրառում այդ կանոնները, ոչ ոք տեղյակ չէ:
Բացի նշված թերություններից, ծնողները մատնացույց են անում նաեւ կոպիտ խախտումներ. օրինակ, խաղահրապարակին շատ մոտ տեղակայված է բենզալցակայան:
Մանրամասները՝ տեսանյութում